Հերթական անգամ Երանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել. Արթուր Չախոյանի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց
Տնտեսություն
11:02 16/06/2025
Հայաստան

Հերթական անգամ Երանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել. Արթուր Չախոյանի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

«Ես բազմաբնակարան շենքի վերջին հարկում եմ ապրում և իմ միջոցներով նորոգել եմ մեր տան վերևի հատվածի կտուրը։ Քաղաքապետարանը տեսել է, որ ես նորոգել եմ, բայց փաստաթղթեր են կեղծել, թե Չախոյանը դիմել է նորոգման համար և շինանյութ են դուրս գրել, ինչն էլ ես վերադարձնում եմ»,-Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

Նա հայտարարեց, որ քաղաքապետարանը մոտ 500 հազար դրամի շինանյութ է դուրս գրել իր անունով, որն իրեն պետք չէ, այդ պատճառով էլ բեռնատարով շինանյութը վերադարձնում է Քաղաքապետարանին։

«Հերթական անգամ Երանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել»,-հայտարարեց Չախոյանը՝ բացատրելով որ կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են նորոգել բազմաբնակարան շենքի իրենց բնակարանի վերևի հատվածի տանիքը, քաղաքապետարանը չի անում, որպեսզի գնան իրենց գումարներով նորոգեն, իսկ իր դեպքում արդեն նորոգած տանիքի համար կեղծ ստորագրությւոնների հիման վրա մոտավորապես 500 հազար դրամի շինանյութ են գնել և բերել են իր շենքի բակ, ինչն էլ նա վերադարձնում է։

«Պատկերացնում եք, թե քանի տարի նման 500 հազար, 1 մլն դրամներ են դուրս գրվել»-հայտարարեց Չախոյւանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder