Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ քաղաքական գիտությունների դոկտոր
Քաղաքական
18:51 16/06/2025
Հայաստան

Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ քաղաքական գիտությունների դոկտոր

Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը գրում է․

«Վերջին օրերին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրտեսներ ու դիվերսանտներ, որոնք երկրի ներսում իրականացնում էին ահաբեկչական գործողություններ՝ փոքր և միջին չափսի կամիկաձե ԱԹՍ-ների, ինչպես նաև պայթեցումների միջոցով։ Կասկած չկա, որ հետաքննության և հարցաքննությունների ընթացքում բացահայտվելու է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներգրավվածությունն այդ գործողություններից շատերում։ Արդեն իսկ բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանի հյուսիսային շրջաններին հենց Ադրբեջանից (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)։

Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային՝ շուտո՞վ, թե՞ Իսրայելի հետ պատերազմելուց հետո՝ առավել հարմար պահին։ Ամեն դեպքում, այդ պատասխանը կներառի Հայաստանի հետ իրական ռազմավարական դաշինքի հաստատում և էական ռազմական աջակցության ապահովում։

Իսկ բոլոր նրանց, ում արևմտյան քարոզչությունը համոզել է, թե Իրանն արդեն տանուլ է տվել, խորհուրդ կտամ զերծ մնալ հապշտապ եզրակացություններից. պատերազմը դեռ նոր է սկսվում... (այդ մասին ավելի մանրամասն խոսել եմ վերջին հարցազրույցումս. հղումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder