Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է
Իրավունք
14:06 16/06/2025
Հայաստան

Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է

«Իմ տպավորությունն այն է, որ այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ եկեղեցու դեմ է։ Սա պետականության դեմ է»,-ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ևորգ Դանիելյանը․

Նա մասնակցում է  «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանին։

Անդրադառնալով եկեղեցու հասցեին հնչեցրած հիմնական մեղադրանքներին ու իշխանության պահանջներից մեկին, թե եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, Դանիելյանը նշեց.

«Իսկ ի՞նչ եք հասկանում քաղաքական գործունեություն ասելով։ Այստեղ նստածներից յուրաքանչյուրը կտա յուրովի բնորոշում, քանի որ օրենսդրությամբ այդ բնորոշումը չկա։ Լավ ենթադրենք, որ եկեղեցին դասական իմաստով իրականացնում է քաղաքական գործունեություն, իսկ ինչ է, դա արգելվա՞ծ է օրենքով, և եթե եկեղեցին զբաղվեր քաղաքականությամբ Սահմանդրությամբ ամրագրված  մի քանի ոլորտներում մենք մեծ արդյունքներ կունենայինք։ Արգելք  չկա ու չէր էլ կարող լինել»։

Դանիելյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է