Այն, ինչ կատարվում է ՀՀ իշխանության կողմից եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիային և Ադրբեջանին. Ռուբեն Մելքոնյան
Քաղաքական
13:16 16/06/2025
Հայաստան

Այն, ինչ կատարվում է ՀՀ իշխանության կողմից եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիային և Ադրբեջանին. Ռուբեն Մելքոնյան

«Արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցու, հոգևորականության դեմ սկսած իշխանության արշավը  Թուրքայի և Ադրբեջանի ծրագրերից է, արդյո՞ք համահունչ է նրանց ծրագրերին, արդյո՞ք այս ամենը  նպաստում է թուրք-ադրբեջանական քաղաքական նպատակներին»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկմանն այս հարցադրումները հնչեցրեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Այնուհետև նա ընդգծեց, որ օբյեկտիվորեն այս կասկածը ծագեց և ունի հիմքեր։

«Իշխանական կողմից պատասխաններ հնչեցին՝ թե կապել այս ամենը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ճիշտ չէ»,- ասաց թուրքագետը՝ ներկայացնելով մի քանի փաստերը, իսկ վերլուծությունը թողնելով ամենքին՝ գտնել պատասխանը, արդյո՞ք  թուրք-ադրբեջանական ծրագրերին համահունչ է, թե՞ ոչ։

Ռ.Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում և Ադրբեջանում, ավելի կոնկրետ Թուրքիայում, տարբեր հայեցակարգերում, ծրագրերում, դոկտրիններում, որոնք վերաբերում են այդ պետության անվտանգային քաղաքականությանը, հստակ նշված է Հայ Առաքելական եկեղեցին որպես Թուրքիայի պետական թիրախ և նշված է, թե ինչու է հատկապես թիրախ՝ իր ազգապահպան  գործառույթի, ինքնութենաստեղծ գործառույթի, ցանցային նկարագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր ակտիվության պատճառով։

«Այս 4 կետերը նշված են թուրքական տարատեսակ ծրագրերում, հայեցակարգերում, սրա դեմ իրականացվել և իրականացվում է  պետական քաղաքականություն։

Այս ամենի դեմ պայքարելու համար որպես մեթոդ նշվում է  եկեղեցու թիրախավարումը հեղինակազրկման միջոցով, այսինքն ինչպես պայքարել եկեղեցու դեմ՝ հեղինակազրկել, առաջացանել տարատեսակ խմբավորումներ, հակադիր աթոռներ, կոնֆլիկտներ։

Եթե գալիս ենք այն, ինչ որ կատարվում է  այսօր Հայաստանում իշխանության կողմից ընդդեմ պետության և  զուգահեռներ ենք տանում, տեսնում են՝ այն, ինչ որ կատարվում է հայ եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիա և Ադրբեջան պետություններին»,- ասաց Մելքոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն, ինչ կատարվում է ՀՀ իշխանության կողմից եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիային և Ադրբեջանին. Ռուբեն Մելքոնյան