Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նեթանյահուն չի բացառել, որ կթիրախավորեն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վրա հարձակումը կավարտի, այլ ոչ թե կսրի անցյալ շաբաթվա վերջին բռնկված Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պատերազմը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խշտել է Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագիրը՝ վախենալով, որ դա կսրի հակամարտությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Դա չի սրի հակամարտությունը, այլ կվերջացնի այն»։
Հարցին, թե արդյոք Իսրայելը իրականում կհարձակվի Գերագույն առաջնորդի վրա, Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելը «անելու է այն, ինչ պետք է անի»։