Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարհանվեք. Իսրայելը սպանում է երեխաներին. Իրանն ու Իսրայելը փոխադարձ մեղադրանքներ ու հայտարարություններ են հնչեցնում
Տարհանվեք. Իսրայելը սպանում է երեխաներին. Իրանն ու Իսրայելը խոխադարձ մեղադրանքներ ու հայտարարություններ են հնչեցնում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը «վերահսկում են Թեհրանի երկինքը»։
«Մենք հարվածում ենք ռեժիմի թիրախներին՝ ի տարբերություն Իրանի հանցավոր ռեժիմի, որը թիրախավորում է քաղաքացիական անձանց», - CNN-ի փոխանցմամբ, ասել է Նեթանյահուն երկուշաբթի օրը Թել Նոֆ ավիաբազայում ելույթի ժամանակ։
«Մենք ասում ենք Թեհրանի քաղաքացիներին. «Տարհանվեք», մենք գործի ենք անցնում», - հավելել է նա։
Իրանի ԱԳ նախարարությունն իր հերթին հայտարարել է՝ Իսրայելը սպանում է երեխաներին՝ կատարելով «ռազմական հանցագործություններ»,-գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը X-ի իր միկրոբլոգում։
«Իսրայելի ռեժիմը Իրանի դեմ ագրեսիվ պատերազմի վերջին 3 օրերի ընթացքում բազմաթիվ երեխաների է սպանել և նաև թիրախավորել է մանկական հիվանդանոցը (Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանին կից Հակիմի մանկական հիվանդանոցը)»,-նշել է նա։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ չորսօրյա հակամարտության ընթացքում Իսրայելի վրա արձակվել է 370 բալիստիկ հրթիռ և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Երկուշաբթի առավոտյան Իսրայելում 24 մարդ էր զոհվել, 592-ը՝ վիրավորվել, որոնցից 10-ը ծանր վիճակում են։
Հրթիռները հաջողությամբ հարվածել են Իսրայելի 30 թիրախների։ Իրանում ուրբաթ օրվանից ի վեր զոհվել է առնվազն 224 մարդ, կիրակի օրը հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։