Լարված իրավիճակ Քասախում. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Իրավունք
09:37 16/06/2025
Հայաստան

Լարված իրավիճակ Քասախում. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փորձում են փակել Երևան–Աշտարակ մայրուղին։ Քասախի բնակիչների պահանջն է՝  59 երթուղու ավտոբուսները նախկինի պես հասնեն մինչև գյուղի կենտրոն։

Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս փակել ճանապարհը։

Ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ եղան, սկսեցին բերման ենթարկել  ակցիայի մասնակիցներին։

«Իմ հրամանով է, ով կարգազան է»,- ասաց ոստիկաններից մեկը։ 

Երկրում ոչ մի բան չի փոխվել։ Ոստիկանությունը ուժ է կիրառում։ Ընդամենը խաղաղ ակցիա էինք անում ու այսպես եղավ։ Կանանց,  տղամարդկանց բրդելով... Ոչ մի բան չէինք անում, խաղաղ ակցիա էր։ Երբեք այսպես չի եղել։ Ոստիկանները տրամադրված էին շատ կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակից կինը։

«Ինչո՞ւ են զորք ուղարկել քասախցու վրա։ Ընդամենն ուզում ենք ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա։ Մարդուն բերման են ենթարկում նրա համար, որ մարդ ասում է ավտոբուս ենք ուզում, որ ընդամենը  սովխոզ բարձրանա։ Այսքան զորքը բերել կանգնացրել են, որ 59 համարը չբարձրանա վերև»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։  

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լարված իրավիճակ Քասախում. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին