Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարմիր բերետավորը հարվածեց բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրողին
Քասախում, բողոքի ակցիա լուսաբանելու ընթացքում, ոստիկանը հարվածեց 24news.am կայքի լրագրողին։
Ոստիկանները բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցեներին, լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ են քաղաքացիներին ծեծում բերման ենթրակելիս։
«Ինչ ես ուզում, լրատվական բաժին կա, կպատասխանի հարցերից»,- կարմիր բերետավորը գոռալավ պատասխանեց լրագրողին։
Այնուհետև կարմիր բերետավորը հարվածեց լրագրողին։
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն ասաց, որ չի տեսել, թե ինչպես է ոստիկանը հարվածել լրագրողին։
«Կպարզենք, բոլոր նյութերը կնայենք, կպարզենք»,- ասաց Հակոբյանը։