Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա` Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ հրավեր է եղել Թուրքիայի նախագահի կողմից։
Ինչ վերաբերում է այցի օրակարգին՝ Սիմոնյանն ասաց. «Մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է: Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Այդ այցը պատմական է: Հայաստանի ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից»։
«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և Հայաստանի կառավարությունը ակդ ուղղութամբ գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,-ասաց Ալեն Սիմոնյանը։