Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում պատերազմական գործողությունների ընթացքում արդյոք կան զոհված կամ վիրավոր հայեր, ինֆորմացիա չկա․ Դեսպան
«Մենք չունենք տվյալներ, որ Իրանից Հայաստան քաղաքացիներ տեղափոխված լինեն, բայց ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա են այցելել։ Հաշվի առնելով, որ Իրանը և Հայաստանն ունեն ընդհանուր սահմաններ, օգնել ենք այդ քաղաքացիներին մուտք գործել երկիր»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե որքան քաղաքացի է Իրանից եկել Հայաստան։
Անդրադառնալով հացին, թե արդյոք Իրանում այս պատերազմի ընթացքում զոհվել կամ վիրավորվել են արդյոք հայեր, դեսպանն ասաց․ «Նման ինֆորմացիա թերևս արձանագրված չէ։ Ինչ վերաբերվում է միջուկային օբյեկտների հարձակման հետևանքով ճառագայթման տարածման մասին լուրին, ապա պետք է նշեմ, որ մենք նման ինֆորմացիա չունենք։
«Անգամ գործակալությունը նման զեկույցով հանդես չի եկել։ Նաթարզի այդ միջուկային օբյեկտը, որը թիրախ է դարձել, Հայաստանից շատ հեռու է, մի՛ մտահոգվեք այդ մասին»,- ասաց նա։
Դեսպանը նաև հայտնեց, որ Հայաստանից Իրան ուղղությամբ են աշխատանքներ տանում քաղաքացիների տեղափոխման առումով։
«Հաշվի առնելով չվերթների րեղարկումը , մենք փորձում ենք փաստորեն կազմակերպչական աշխատանքներ իր իրականացնել քաղաքացիներին է Իրան փոխադրելու հարցում»,- ասաց նա։