Պարոն Թրամփը, այսպես ասած, սատկած ձի վարելու ընթացքում է. Իրանի դեսպան
Քաղաքական
17:47 17/06/2025
Տարածաշրջան

Պարոն Թրամփը, այսպես ասած, սատկած ձի վարելու ընթացքում է. Իրանի դեսպան

«Թեհրանից բնակիչներին տարհանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի գրառումը վկայում է այն մասին, որ թշնամին գտնվում է պարտության շեմին է»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Թրամփի գրառման մասին հարցին։

«Իրավիճակը Թել Ավիվում դուրս է եկել վերահսկողությունից։ Պարոն Թրամփը, այսպես ասած, մի սատկած ձի վարելու ընացքում է։ Հիմարություն է նույն սխալը կրկնելն ու դրանից արդյունք ակնկալելը»,-ասաց դեսպանը։

Ինչ վերաբերում է Իրանի դեմ մղվող պատերազմին Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավոր մասնակցությանը, ապա իրանցի դիվանգետ ասաց, այդ մասին որևէ ինֆորմացիա չունեն։

«Այն, ինչ շրջանառության մեջ է դրվում մամուլում, չենք կարող դրա մասին գնահատականներ տալ»,-ասաց Մեհդի Սոբհանին։

Հնարավո՞ր է Ադրբեջանն օգտվի ստեղծված իրավիճակից ու հարձակում գործի Սյունիքի վրա։ Լրագրողի այս հարցին ի պատասխան դեսպանն ասաց.

«Հետևում ենք իրադարձություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, խորհրդակցում ենք ու կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, ներկայացնում ենք մեր մտահոգութունները։ Մեր կարմիր գծերը հստակ են, կարմիր գծերը մեր կենսական գծերն են,  և մենք ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում, որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել, սակայն մենք իրողությունների ու փաստերի հետ ենք առնչվում։ Պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը ևս հետևում է զարգացումներին, մենք շատ սերտ կապեր ունենք կառավարության հետ, անընդհատ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը հետագայում կազդի մեր և նրանց հարաբերությունների վրա։ Բարեկամին ու թշնամուն ճանաչում են դժվար իրավիճակում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder