Բեթղեհեմում մնացած Հայաստանի 17 քաղաքացիներն արդեն Եգիպտոսում են
Հասարակություն
22:40 17/06/2025
Հայաստան

Բեթղեհեմում մնացած Հայաստանի 17 քաղաքացիներն արդեն Եգիպտոսում են

Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացիներ, որոնք որպես զբոսաշրջիկ հունիսի 10-ին մեկնել էին Բեղթեհեմ  Բեթղեհեմ, Իրան-Իսրայել հակամարտության պատճառով չէին կարողանում վերադառնալ Հայաստան։ 

Խմբի անդամ Մարթ Պալոյանը քիչ առաջ  գրառում է արել՝ հայտնելով, որ իրենք արդեն Եգիպոսում են։ 

«Իսրաելից դեպի Եգիպտոս։  Անվտանգ գոտում։ Շատ ենք հոգնել, բայց ժպիտով»,- գրել է Մարթան։ 

Հիշեցնենք՝  նախօրեին Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր. «Մենք այժմ գտնվում են Բեթղեհեմում։ Այստեղ համեմատաբար անվտանգ է, քանի որ Պաղեստինի տարածքներն են, այստեղ ռմբակոծություններ չեն լինում։ Բայց մենք Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են։ Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղվում է մեր վերադարձի հարցով, արդեն դիմել է դեսպանատուն, արտաքին գործերի նախարարություն, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում անվտանգ սահմանն անցկացնելու և Հորդանանով կամ Եգիպտոսով Հայաստան վերադարձնելու համար։

Իրենք պետք է հասկանան, թե որ ճանապարհով է ավելի անվտանգ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder