«Հրապարակ». ՔՊ-ի 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել
Օրվա մամուլ
08:22 17/06/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը՝ հատկապես հանձին Տիգրան Ավինյանի, Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ  «սլիվներ» է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետև քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։

Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են, ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը՝  նույնպես, առաջադրված համայնքապետեր կան, օրինակ` Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը: Մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽՔ-ն՝ նույնպես։

Հիշեցնենք. ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են ևս 5 տեղ ավելացնել և կանանց քվոտա սահմանել՝ ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի, սեպտեմբերի կեսերին, հավանաբար՝ 15-ին, համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը` վարչությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder