Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն ժամանակ համարել ենք՝ Տեր-Պետրոսյանի ասած մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է ազատվել, հիմա «ազգակործան պատուհասներից ազատվելու» կետի հետ համաձայն չեմ. Ռուբինյան
«1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ, եթե հետ գնանք ու նայեք իմ հայտարարությունները մինչև 18-ի հեղափոխությունը, կտեսնեք դա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, որ իր հայրը 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ԱԺ նախագահ է եղել, արդյոք չի ստացվո՞ւմ, որ ընտրակեղծարարության մաս է կազմել:
Նա նշեց, որ 2008-ին ինքը, իր հայրը աջակցել են Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել. «Այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է շտապ ազատվել»:
Ճշտող հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ասած «ազգակործան պատուհասներից պե՞տք է ազատվել», թե՝ չէ, նա ասաց. «Սա այն կետն է, երբ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ և դրա համար, ի տարբերություն 2008 թվականի, չեմ աջակցում իրեն»:
Հարցին՝ ձեր մանկությունն անցելէ Լևոն Զուրաբյանի գաղափարների ... «Չէ, բացարձակ, այդպես չէ։ Հիսուս, քեզ Քրիստոս։ Իմ մանությունը չի անցել Զուրաբյանի գաղափարների ներքո»։