Եթե հարկ չվճարենք, չենք լինի անկախ, կհայտնվենք մեկ այլ պետության կազմում. ֆինանսների նախարար
Տնտեսություն
11:23 17/06/2025
Հայաստան

Եթե հարկ չվճարենք, չենք լինի անկախ, կհայտնվենք մեկ այլ պետության կազմում. ֆինանսների նախարար

«Բյուջեն մեր բոլորի մասին է, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու մասին է։ Հայաստանում չկա գոնե մեկ մարդ, ով հարկ չի վճարում, հակառակն անհնարին է»,- ԱԺ-ում  Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ երբեմն այս համակարգի բարդությունը ստիպում է մտածել հետևյալը. «Իսկ փող հավաքելու և հետ վերաբաշխելու  իմաստը, իրավամբ, ո՞րն է, ո՞րն է  այս շղթայի էականությունն ու անհրաժեշտությունը, եթե կարող էինք ունենալ պարզ մի կյանք, որտեղ ոչ հարկ վճարելու, ոչ էլ այդ գումարը  ծախսելու կարիք կլիներ։ Այդ դեպքում է, որ մենք ուղղակի պետություն չէինք ունենա, այդ դեպքում անհնարին է գոյություն ունենալ անկախ, անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվեինք, որ ինքը կորոշեր ինչքան հարկ վճարենք ու ինչի վրա ծախսվեն մեր կողմից վճարված գումարները։

Հարկային համակարգն աշխարհում գոյություն ունենալու նախապայման է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder