Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ. Փաշինյանի խոսնակ
Քաղաքական
20:32 17/06/2025
Հայաստան

Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ. Փաշինյանի խոսնակ

Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, գրել է․

«Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։

Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։

Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։

Ինքնալյուստրացիա մինչև վերջ։

Խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder