Էլ ոչ մի դոմփել. Փաշինյան
Քաղաքական
16:55 17/06/2025
Հայաստան

Էլ ոչ մի դոմփել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի թիրախում այսօր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Քիչ առաջ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը բարձրաստիճան հոգևորականի մասին երրորդ գրառումն է արել.

«Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։ 

«Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։  Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։ 

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։ 

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

Հիշեցնենք, որ երեկ Արշակ սրբազանը հայտարարել էր՝ Փաշինյանի գրառումներին պետք է իրավաբաներն ու առողջապահական ոլորտի մասնագետները պետք է գնահատական տան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder