90-ամյա պապիկը որոշել է ստուգել գիտելիքներն ու քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից
Օրվա թեմա
14:01 17/06/2025
Հայաստան

90-ամյա պապիկը որոշել է ստուգել գիտելիքներն ու քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից

Այսօր Երևանում և մարզերում շուրջ 5000 դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Դիմորդների թվում է եղել 1935 թվականին ծնված մի պապիկ։

Գնահատման և  թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին փոխանցեց, քանի որ տարիքային սահմանափակում չկա, պապիկը հայտագրվել է ընդհանուր հիմունքներով, ինչպես բոլոր դիմորդները, որևէ բուհ և մասնագիտություն չի նշել։

«Նա ասել է, որ ուզում է  ստուգել իր գիտելիքները «Մաթեմատիկա» առարկայից։ Պարզվել է, որ տարիներ առաջ էլ է «Մաթեմատիկայից» քննություն հանձնել, դրական միավոր է ստացել, սակայն արդյունքն իրեն չի բավարարել։ Նա որոշել է ևս մեկ անգամ քննություն հանձնել»,- ասաց Խ. Գրիգորյանը։

Քննության արդյունքները հայտնի կլինեն 5 օրից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder