Կառավարության որոշմամբ ձախողված կամ հետաձգված 39.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը կատարվե՞լ են. ԱԺ պատգամավորը՝ ՏԿԵ նախարարին
Քաղաքական
15:25 17/06/2025
Հայաստան

Կառավարության որոշմամբ ձախողված կամ հետաձգված 39.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը կատարվե՞լ են. ԱԺ պատգամավորը՝ ՏԿԵ նախարարին

«Սուբվենցիոն ծրագրերի ձախողման կամ ուշացման հետ կապված իմ հնչեցրած Էդ թվերը ես մեր տնից չէի բերել, վերցրել եմ կառավարության որոշումից, եթե Ղալումյան ասում է թե այն սուտ է, ուրեմը կառավարության ընդունած որոշումն էլ սուտ է»,-2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ 39.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի կատարում տեղափոխվել է 2025 թ,.ինչին ի պատասխան՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վահե Ղալումյանն ասել է թե այդ թիվը սուտ է։

 Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ Գեղարքունիքի մարզում 4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է ձախողվել, բայց բոլոր մարզերում  ձախողված կամ ուշացված ծրագրերի գումարը կազմում է 39.5 մլրդ դրամ։

Ղազարյանը նաև նշեց, որ նախորդ տարվա դեկտերմբերին ընդունված կառավարության որոշմամբ այդ ծավալի ծրագրերի կատարումը տեղափոխվել է 2025 թվականի նոյեմբեր և հարցրեց, թե արդյոք կատարվել են այդ ծրագրերը։

 Դավիթ Խուդաթյանը ասաց, որ իր զեկուցած 57 մլդ դրամը 2024 թվականին ավրատված  սուբվենցիոն ծրագրերին էր վերաբերում, որոնց մի մասը նախորդ տարիներին չավարտված ծրագրերն են։

Արման Ղազարյանն արձագանքեց և ասաց, որ պարզ հարց է տալիս, թե արդյոք կատարվելէ այն ձախողված, կամ հետաձգված  39.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը։

Դավիթ Խուդաթյանն էլ ասաց, թե կան ծրագրեր, որ երեք տարի են տևում, կամ ընթացքում խնդիրներ են առաջանում, ինչի հետևանքով տեղափոխվում են հաջորդ տարիներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder