Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք ձեր հարցերով. ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան
Քաղաքական
18:16 17/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք ձեր հարցերով. ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախազգուշացրեց  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանին՝ «ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու են  իր հարցերով»։

«Ես որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, իշխող թիմի ներկայացուցիչ՝ ուղիղ ասում եմ Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյան, գնա,  զբաղվիր ՀԷՑ-ովդ, կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որոնք ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տրվել, որ աշխատանքներ իրականացնես ու չես իրականացրել, իրականացրու,  թե չէ մենք՝  որպես Հայաստանի իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով։ Նախազգուշացնում ենք՝ ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարությունների։

Մենք ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք  ձեր հարցերով»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։  

Հարիցն՝ ի՞նչ են անելու,  ՔՊ-ականն ասաց. «Օրինակ, եթե  ՀԷՑ-ի հետ կապված պարտավորությունները չկատարվեն, սկսելու ենք զբաղվել ՀԷՑ-ի ազգայնացման հարցերով կամ  կրկեսի՝ պետությանը վերադարաձնելու հարցերով։ Էլի շատ օրինակներ կան։

Հնարավոր բոլոր գործունեության հետ կապված։ Յուրաքանչյուր մարդ, ով գալիս է Հայաստան օտար երկրներից, փորձում է  սպառանալ ժողովորդի կողմից ընտրված իշխանություններին, այդ մարդու օդերը փակելու ենք»։  

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք ձեր հարցերով. ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան