Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 իրանցի. ՌԴ-ում Իրանի դեսպան
Քաղաքական
14:39 17/06/2025
Տարածաշրջան

Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 իրանցի. ՌԴ-ում Իրանի դեսպան

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 իրանցի, այդ թվում կանայք և երեխաներ։

«Վերջին երեք օրերի ընթացքում Իսրայելի ռեժիմի հարձակումները հանգեցրել են մոտ 300 իրանցի քաղաքացիական անձանց նահատակության»,-ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ այս ֆոնին արևմտյան երկրները, Իսրայելին դատապարտելու փոխարեն, դատապարտում են Իրանին «ագրեսորին իր օրինական պատասխանի համար»։

Ջալալին Արևմուտքի կրկնակի չափանիշները անվանել է «ամոթալի»։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Ծագող առյուծ» գործողությունը՝ հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հարձակումները թիրախավորել էին միջուկային զենքի մշակման ենթակառուցվածքները, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներին։ Իրանը սկսեց պատասխան հարվածներ հասցնել։

Նախորդ օրը «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Իսրայելի կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությանը, հայտնել էր, որ իրանական հրետակոծության երեք օրվա ընթացքում Իսրայելում վիրավորվել է ավելի քան 600 մարդ, որոնցից 24-ը մահացել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 իրանցի. ՌԴ-ում Իրանի դեսպան