Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական բալիստիկ հրթիռն ամբողջությամբ ոչնչացրել է Կիևի բնակելի շենքերից մեկի մուտքի 9 հարկերը
Ռուսական բալիստիկ հրթիռը ամբողջությամբ ոչնչացրել է Կիևի Սոլոմենսկի շրջանում գտնվող 9-հարկանի բնակելի շենքի մուտքը։ Հարվածի մասին հայտնում է գերմանական «Դոյչե վելե» պարբերականը։
«Այն ավերվել է մինչև նկուղը, քանի որ այն ուղիղ հարված էր», -ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Նախնական տվյալներով՝ ռուսական հարվածի հետևանքով անցյալ գիշեր զոհվել է 14 մարդ։ Վիրավորների թիվը հասել է 55-ի, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա ընդգծել է, որ զոհերի թվի մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան, և փրկարարները աշխատում են տեղում։