Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
15:48 17/06/2025
Հայաստան

Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է. Ալեն Սիմոնյան

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա` Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ հրավեր է եղել Թուրքիայի նախագահի կողմից։

Ինչ վերաբերում է  այցի օրակարգին՝ Սիմոնյանն ասաց. «Մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է: Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Այդ այցը պատմական է: Հայաստանի ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից»։ 

«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և Հայաստանի կառավարությունը ակդ ուղղութամբ գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder