Սամ-վել, Սամ-վել, ազատություն. Բացականչում ու ծափահարում են դատարանի դիմաց
Իրավունք
17:08 18/06/2025
Հայաստան

Սամ-վել, Սամ-վել, ազատություն. Բացականչում ու ծափահարում են դատարանի դիմաց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բազմամարդ է։ Այստեղ են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հոգևորականներ։

Հավաքվածները ծափահարում են ու վանկարկում են «Սամ-վել, Սամ-վել», «ա-զա-տութ-յուն»։

Հասարակական գործիչ ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Կարապետյանին մեղադրանք են առաջադրել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչեցրած նրա խոսքի համար։

«Էդ խոսքի մեջ չկար բռնություն, իշխանազավթման կոչ, չկար ապօրինի որևէ բան։

Մարդուն մեղադրանք են առաջադրել միայն այդ խոսքի համար։ Ես երեկ էլ եմ ասել, պատրաստ եմ սուրը ձեռքիս զոհվել սուրբ Էջմիածնում»,-ասաց Չալաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder