Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց. Փաշինյան
«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ Կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Դա հեշտ չի»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Արմեն Աբազյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացված գործողությունների, եկեղեցու, հոգևարականների վերաբերյալ ձեր հայտարարությունների, գրառումների հետ։
Լրագրողի ճշտող հացին՝ նշված հանգամանքների հետ կապ չունի՞, Փաշինյանն ասաց. «Ձեր նշած հանգամանքների հետ... Ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ։ Ընդհանրապես, ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ որ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգությանը»։
Հրաժարվե՞լ է կատարել որևէ հանձնարարություն հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։