Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների․ «Նոայի» գլխավոր մարզիչ
Սպորտ
18:31 18/06/2025
Հայաստան

Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կարծիք է հայտնել վիճակահանության մասին։ Ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայում մեր առաջիկա մրցակցի մասին։

  «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդոչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների», -նշել է Պերկովիչը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder