Իսրայելը հաստատալ է Իրանում իր ԱԹՍ-ի խոցման մասին հաղորդագրություն
Քաղաքական
13:26 18/06/2025
Հայաստան

Իսրայելը հաստատալ է Իրանում իր ԱԹՍ-ի խոցման մասին հաղորդագրություն

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) անօդաչու թռչող սարքը կործանվել է Իրանի օդային տարածքում, զոհեր չկան և տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա, չորեքշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Օպերատիվ գործողությունների ընթացքում «երկիր-օդ» հրթիռ է արձակվել Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքը կործանվել է Իրանում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել էր անվերադարձ կետին։ Դիվերսիոն խմբերի օդային ռմբակոծությունների և գրոհների թիրախներն էին միջուկային օբյեկտները, գեներալները, միջուկային նշանավոր ֆիզիկոսները, օդային բազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարկումով: Թեհրանը հարվածների թիրախ է համարում իսրայելական ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շենքերին հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder