Դավիթ Համբարձումյանն իր զորակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
Քաղաքական
23:08 18/06/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյանն իր զորակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին

Մասիսի համայնքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը գրում է.

«Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են:

Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանն իր զորակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին