Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված. Փաշինյանը՝ Սյունիքի ուղղությամբ վտանգի մասին
«Անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրվում, հաղորդագրություններ չեն լինում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ Իրան-Իսրայել հակաարտության համատեքստում շատ է խոսվում Սյունիքի ուղղությամբ վտանգի մասին։
Ըստ նրա, անվտանգության խորհրդի նիստերը նրա համար չեն, որ Սյունիք հետ կապված վտանգ կա. «Այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված, Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ, անորոշություններ գեներացնեու համար»։
Նա կրկնեց վերջին շրջանում պարբերաբար արվող հայտարարությունն իր կողմից, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնցել են խաղաղության մասին համաձայնագրի նախագիծը, Հայաստանի ու Ադրբեջանի մինչև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
«Մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, ժամկետների շուրջ, փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ շուրջ ու ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել. «Նորություններից մեկն այն է, որ հիմա իմ գնահատմամբ, Հայաստանը սպառնալիքները կառավարելու հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»։
Հարցին՝ ի՞նչ է արվում Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ, նա ասաց, որ բոլոր հարցերով աշխատում են ամենօրյա ռեժիմով. «Այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարագից դուրս լինել»։