Ռուբինյանց փողոցում մեքենաներ են այրվել
Հասարակություն
10:37 19/06/2025
Հայաստան

Ռուբինյանց փողոցում մեքենաներ են այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 19-ին, ժամը 02։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառաությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբինյանց փողոցում մեքենաներ են այրվել