Ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Քաղաքական
12:49 19/06/2025
Հայաստան

Ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«Օրինակ, էս փոքրիկին սխալ բաներ են բացատրել փոքր ժամանակ, որ գալիս այստեղ ճոռոմ-ճոռոմ բաներ է ասում»,-ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից փորձեց արձագանքել։

«Դու սուս մնա իմ ելույթի ժամանակ, ընդհանրապես, ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ՝ Գեղամ Մանուկյան։ Սսկվիր, ձենդ չլսեմ իմ ելույթի ժամանակ, սսկվի՝ ստահակ, ասում եմ»-գոռաց Հովհաննիսյանը։

Նիստը նախագահող Ռուբեբ Ռուբինյանը մի քանի անգամ սաստեց Արթուր Հովհաննիսյանին։

Միջամտեց դահլիճ մտած Ալեն Սիմոնյանը.

«Պարոն Հովհաննիսյան, նախ մի հրահրեք, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ և բարձրախոսը կանջատեմ»,-ասաց Սիմոնյանը։

Արթուր Հովհաննիսյանն իր խոսքի վերջում Ալեն Սիմոնյանից և Նիկոլ Փաշինյանի ներողություն խնդրեց «էմոցիաների» համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder