Պարոն Զեյնալյան, դուք չեք կարող լինել անկախ և անկողմնակալ դատավոր, քանի որ չեք դատապարտել ձեր կուսակցի՝ Արթուր Չախոյանին ծեծելը. Ագնեսա Խամոյան
Քաղաքական
15:53 19/06/2025
Հայաստան

Պարոն Զեյնալյան, դուք չեք կարող լինել անկախ և անկողմնակալ դատավոր, քանի որ չեք դատապարտել ձեր կուսակցի՝ Արթուր Չախոյանին ծեծելը. Ագնեսա Խամոյան

«Պարոն Զեյնալյան, դուք չեք կարող լինել անկախ և անկողմնակալ դատավոր, որովհետև, երբ դուք անկախ և անկողմնակալ Երևանի ավագանու անդամ էիք, չդատապարտեցիք ձեր կուսակից վարչական շրջանի ղեկավարի  ծեծը, դուք բառ անգամ չեք արտաբերել դրա մասին և հիմա էլ զլանում եք դտապարտող որևէ արտահայտություն անել»,-ՍԴ անդամի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանին դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։

Ագնեսա Խամոյանը հայտարարեց, թե Արտակ Զեյնալյանի «Հանարպետություն» կուսակցությունը որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանից ավել Նիկոլ Փաշինյան է եղել՝ հիշեցնելով, որ նա 25 տարի այդ կուսակցության անդամ է եղել։

Խամոյանը Զեյնալյանին առաջարկեց գործնականում ներկայացնել մի իրավիճակ, որում կդրսևորվի անկախությունը և անաչառությունը։

ՍԴ դատավորի թեկնածուն հայտարարեց, որ ցանկացած բռնություն դատապարտելի է և եթե պատգամավորն այն չի լսել, ապա այն չի նշանակում, որ դրանք չեն եղել, կամ ազդեցություն չեն ունեցել։

Նա նաև հայտնեց, թե Հայաստանում պետական պաշտոնատար անձինք պետք է պաշտպանված լինեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder