ՀՀ-ում Սահմանադրությունը փոխվի, որպեսզի վավերացվի միջազգային պայմանագիրը. ՍԴ անդամի թեկնածու Արտակ Զեյնալյան
Քաղաքական
15:27 19/06/2025
Հայաստան

ՀՀ-ում Սահմանադրությունը փոխվի, որպեսզի վավերացվի միջազգային պայմանագիրը. ՍԴ անդամի թեկնածու Արտակ Զեյնալյան

«Հայաստանի Հանրապետությունում այդպիսի դեպք եղել է, որ Սահմանադրությունը փոխվի, որպեսզի վավերացվի միջազգային պայմանագիրը»,-ԱԺ-ում ասաց ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության՝ արդեն նախկին անդամ Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կարելի է ՀՀ Սահմանադրությունը փոխել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

Նա հավաստիացրեց, որ 2015թ-ին Սահմանադրության փոփոխությունը նրա համար էր, որ Հայաստանը կարողնա վավերացնել Հռոմի ստատուտը։

Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հանելու վերաբերյալ հարցին՝ Զեյնալյանը նշեց, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության բովանդակության մաս չէ և կորցրել է իր իրավական ուժը, ինչը և ամրագրված է հարցի վերաբերյալ ՍԴ հատուկ կարծիքի մեջ։

 Զեյնալյանը դիրքորոշում չհայտնեց Նիկոլ Փաշինյանի կոչով ՍԴ-ն շրջապատելու դեպքի կապակցությամբ, պատճառաբանելով, թե ԵԴ-ում այդ դեպքով դիմում կա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder