Իսակովի պողոտայում վթարի մասնակից թիվ 23 ավտոբուսի վարորդը սթափ չի եղել
Իրավունք
13:09 19/06/2025
Հայաստան

Իսակովի պողոտայում վթարի մասնակից թիվ 23 ավտոբուսի վարորդը սթափ չի եղել

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքն գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder