Ես գիտեմ էն օրը, երբ ես վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու օրվա մասին
Քաղաքական
13:34 19/06/2025
Հայաստան

Ես գիտեմ էն օրը, երբ ես վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու օրվա մասին

«Պատմության մեջ երբեք չի եղել և երբեք էլ չի լինի այնպիսի կառավարություն, որին օբյեկտիվորեն և սկզբունքորեն հնարավոր չլինի և պետք չլինի քննադատել։ Դա, ըստ էության ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադտում է իշախանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է հատկապես ժողովրդավարական երկրներում»,- ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ չի ցանկանում դետալների մեջ մտնել և առանձին կետերով անդրադառնա քննադատությանը։ Հիշեցնենք, որմինչ այդ «հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը թվերով փաստեց, որ Նիկոլ փաշինյանի իշխանության օրորք Ժողովրդի ապրելակերպը ոչ միայն չի բարելավվել, այլ վատացել է։

«Երբ 2018 թվականի հունիսին ՀՀ վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն, ես ավելի շատ ֆորտոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը սա է փոխվել, որ արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետն եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց.

«Ես գիտեմ էն օրը, երբ որ ես վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչ օրս գործումեմ բացառապես այդ տրամաբանությամբ դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ ՀՀ-ի առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder