Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան
Հայկական Կարմիր խաչը քիչ առաջ վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին, Ագարակի անցակետում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել է Հայկական Կարմիր խաչի մամլո խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։
Նրա փոխանցմամբ՝ սա կատարվում է հումանիտար և մարդասիրական նպատակով, քանի որ Իրանից Հայաստան մուտք են գործում օտարերկրյա քաղաքացիներ՝ հակամարտության հետևանքով։ Թեև առաջին բուժօգնության անհրաժեշտություն ամեն դեպքում կարող է չլինել, հնարավոր է անհրաժեշտ լինի ջուր կամ տեղեկատվական աջակցություն։
«Ես ներկայումս Ագարակում եմ՝ մեր աշխատակիցների հետ, սակայն մեր Կարմիր խաչի գործընկերները նաև կենտրոնական գրասենյակում՝ Պարոնյան 21/1 հասցեում, ինտենսիվ ռեժիմով աշխատում են։ Բացի այդ, գործում է աջակցման կարճ հեռախոսահամար՝ 8184, որը ըստ անհրաժեշտության պատասխանում է հարցերին», – ասել է «Հայկական Կարմիր խաչ»–ի ներկայացուցիչը։