Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները
Քաղաքական
13:50 19/06/2025
Հայաստան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Ահազանգում է  ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,-նշում է նա։



Աղբյուրը`Panorama.am
Placeholder