Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ականները դեմքի լուրջ արտահայտությամբ լսում էին, թե ինչպես է Փաշինյանը սահմանադրական կարգը տապալում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման ուղեկցում էր նրան ամենուր՝ սրճարան գնալիս, բակում զբոսնելիս, անգամ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թիկունքում շարվել էին և դեմքի լուրջ արտահայտությամբ լսում էին, թե ինչպես է Փաշինյանը սահմանադրական կարգը տապալում:
Այս թափորի իմաստը նաև այն է, որ տպավորություն չստեղծվի, թե նախորդ օրվա անօրինական, հակասահմանադրական հայտարարություններն ու հրահանգները թիմը չի կիսում, որ ինքը ՔՊ-ում իշխանություն չունի: Մանավանդ՝ ԱԱԾ տնօրենի հետ կապված միջադեպից հետո ամենուր քննարկում էին, որ Փաշինյանի իշխանությունը տապալված է ուժային, իրավապահ համակարգում, և նրա պաշտոնավարումը մազից է կախված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։