Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով չեն կարող ինձ ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս. Սամվել Կարապետյան
Քաղաքական
00:00 19/06/2025
Հայաստան

Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով չեն կարող ինձ ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հնչեցրեց Սամվել Կարապետյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ,

Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գնտվելու և մեզ աջակցելու համար։

 Ցավոք դատարանը վատ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործելու ինքնուրույն, հանուն արդարության։

Կյանքիս ընթացում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։

Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով չեն կարող ինձ ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներից։

Միշտ լինելու եմ ժողովրդից, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին։

Ջանք ու եռանդ չեմ խանայել և խնայելու հայրենքիքիս և հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։

Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։

Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։

Առաջ Աստված։

Շնորհակալություն աջակցելու համար»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով չեն կարող ինձ ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս. Սամվել Կարապետյան