Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան
Հասարակություն
20:40 19/06/2025
Հայաստան

Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան

Հայկական Կարմիր խաչը քիչ առաջ վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին, Ագարակի անցակետում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել է Հայկական Կարմիր խաչի մամլո խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։

Նրա փոխանցմամբ՝  սա կատարվում է հումանիտար և մարդասիրական նպատակով, քանի որ Իրանից Հայաստան մուտք են գործում օտարերկրյա քաղաքացիներ՝ հակամարտության հետևանքով։ Թեև առաջին բուժօգնության անհրաժեշտություն ամեն դեպքում կարող է չլինել, հնարավոր է անհրաժեշտ լինի ջուր կամ տեղեկատվական աջակցություն։

«Ես ներկայումս Ագարակում եմ՝ մեր աշխատակիցների հետ, սակայն մեր Կարմիր խաչի գործընկերները նաև կենտրոնական գրասենյակում՝ Պարոնյան 21/1 հասցեում, ինտենսիվ ռեժիմով աշխատում են։ Բացի այդ, գործում է աջակցման կարճ հեռախոսահամար՝ 8184, որը ըստ անհրաժեշտության պատասխանում է հարցերին», – ասել է «Հայկական Կարմիր խաչ»–ի ներկայացուցիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան