Ամեն կերպ խոչընդոտելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեր հայրենիքից որևէ հատված չզիջի․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
18:33 20/06/2025

Ամեն կերպ խոչընդոտելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեր հայրենիքից որևէ հատված չզիջի․ Գառնիկ Դանիելյան

«Հերթական շինծու, կեղծ, անհիմն ապօրինի մեղադրանքներ են։ Այսինքն՝ էս երկրում իրավապահ համակարգը, գիտե՞ք չէ, ինչ ձևով է գործում։ Նիկոլի մի sms-ը հիմք է , որպեսզի տարբեր մարդկանց ենթարկեն քրեական պատասխանատվության։»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» մասնակիցների բերման ենթարկելու գործողություններին։

«Գիտեք, որ տասնյակ մեքենաներ մինչև  այս պահը տարվել են հատուկ պահպանվող տարածք, քիչ առաջ այդ մարդկանցից մեկը, որը  ինձ դիմել էր, ի դեպ, արցախցիների մոտ էի,որոնք  բողոքի ակցիային անցկացնում Հանրապետության հրապարակում, մարդը խնդրեց, ասեց՝ իմ մեքենայի հարցը կա, կարո՞ղ եք, ասի՝ մեքենաս երեկ ջարդել են, ես մեքենա չունեմ, ասեց՝ իմ մյուս մեքենայով, որն իր ընտանիքին պատկանող մեքենան է,  իր հարազատի,  ճանապարհին, խնդրեցի ասացի՝ ճանապարհին ինձ իջացրու, էդ մարդու ձեռքից էլ էդ  մեքենան  խլեցին»,- շարունակեց ներկայացնել պատգամավորը։

Ըստ նրա՝ ապօրինի ձերբակալել են քաղաքացուն։ 

«Բեսպրեդելն ամենուր է։ Ապօրինի  մարդիկ ձերբակալ ձերբակալվում են, մենք հիմա լրացուցիչ ամեն րոպե լրացուցիչ տեղեկություններ ենք ստանում, նոր մարդկանց տներ են գնում, նոր ձերբակալություններ կատարվում, տեսնում եք  ոստիկանների թիվը, որ կա կառավարության շենքի, Ազգային ժողովի մոտ,  այսինքն՝ մարդը գիտի, որ  Հանրապետության հերթական զիջումներն է անելու։ Այսինքն՝ էս մարդը գիտի,  հասկանում է, որ նա այլևս  վստահության քվե չունի հասարակության մեջ, և գիտի, որ գնալու է հերթական կործանարար զիջումների և Փաշինյանի ասած՝ «կանխարգելիչ» քայլերը՝ հայրենահանձնումից, կորուստներից առաջ։

Պատգամավորի խոսքով՝  ամեն կերպ խոչընդոտելու են, որպեսզի  Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեր հայրենիքից որևէ հատված կզիջի կամ մեր ինքնիշխանությունից որևէ հետքայլ չկատարի։

«Մենք թույլ չենք, թե հիմա էլ ենք ասում՝ ինչքան էլ ուզում եք ձերբակալություններ արեք, ինչքան էլ ուզում եք խոշտանգեք, ինչքան էլ ուզում եք ապօրինություններ արեք, միևնույն է՝ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի չունենա։ Սա մեր հայրենիքն է, մենք  հայրենիքից թանկ որևէ  բան չունենք։ Այդ ձերբակալությունները , ապօրինությունները  հակառակ էֆեկտ են տալու»,- ասաց Դանիելյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder