Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժաննա Անդրեասյանը համարում է, որ Թումոն Հայաստանի «արտահանվող կրթական պրոդուկտն» է
«Խոսքը գնում է Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 հասցեում գտնվող 7519 ք/մ մակերեսեից 625 ք/մ հողամասը հետ վերցնելու մասին, որն այս պահին օգտագործում է Եղեգնաձորի «Վարժարան» ՊՈԱԿ-ը»,-կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով տարածք հետ վերցնելու և անհատույց շահագործման տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախարարը հայտնեց, որ հողը հատկացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրին՝ «Թումոն տուփի մեջ» մեծ տուփ կառուցելու համար։
Խուդաթյանը հայտնեց, որ տուփերը շարժական են լինելու և շինթույլտվություն չի պահանջվում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյատնեց, որ ներկա պահին Հայաստանում կա Թումոյի 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21 հազար երեխա։
Նա նշեց, որ Թումո կենտրոն է բացվել նաև Ճապոնիայում և Ուրուգվայում։
«Մենք ունենք կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է»,-հայտարարեց Ժաննա Անդրեասյանը։