Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը. Մհեր Գրիգորյան
Տնտեսություն
11:45 20/06/2025
Աշխարհ

Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը. Մհեր Գրիգորյան

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի, համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը, անկասկած, վկայում են, որ մենք  առևտրի ոորտում ունենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշել է, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը. «Սա վկայում է, որ պետք է հետագայում էլ զարգացնենք այդ հարաբերությունները»։

«Անկասկած, կան նաև շատ խնդիրներ։ Շուկան իր ծավալներով մեծ է, սինխրոնիզացվելու համար մեզանից հավելյալ ջանքեր են պահանջվում:

«Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են արտադրել մրցունակ,  այդ թվում ռուսաստանցի սպառողների կողմից պահանջարկ վայելող արտադրանք: Այս առումով պետք է ավելի շատ մտածենք լոգիստիկայի մասին», - ասել է Գրիգորյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder