Մոսսադի հետ կապ ունենալու կասկածանքով Իրանի Համադան քաղաքում ձերբակալվել է 30 մարդ
Քաղաքական
12:33 20/06/2025
Աշխարհ

Մոսսադի հետ կապ ունենալու կասկածանքով Իրանի Համադան քաղաքում ձերբակալվել է 30 մարդ

Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ից Համադան նահանգում ձերբակալել են 30 մարդու։

 Տարածաշրջանային ոստիկանության վարչության պետ Ջալալ Ջաֆարիի խոսքով՝ նրանք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապեր ունենալու մեջ։

«Անցած շաբաթվա ընթացքում 30 մարդ կալանավորվել է Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու և Մոսադի հետ կապեր ունենալու կասկածանքով», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder