Սոցիալական ծանր պայմաններն արցախցիներին փողոց են դուրս բերել. Կառավարության ծրագրերը պետք է լինեն կարիքահեն
Քաղաքական
14:28 20/06/2025
Հայաստան

Սոցիալական ծանր պայմաններն արցախցիներին փողոց են դուրս բերել. Կառավարության ծրագրերը պետք է լինեն կարիքահեն

«Արցախահայերն այս պահին Հայաստանում գտնվում են շատ բարդ սոցիալա-տնտեսական վիճակում»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, որ հաճախ է բարձրաձայնում արցախցիների սոցիալական խնդիրների մասին։

Նա ընդգծեց, այն խոստումները, որ կբարելավեն սոցիալական պայմանները, չեն կատարվել։

Պետրոսյանը հարցում է  անցկացրել 7 հազար արցախցիների շրջանում, գրեթե 95 տոկսը պատասխանել է, որ ոչ մի բարելավում չի եղել, իրենց կյանքում որևէ դրական տեղաշարժ չի եղել։

Նրա նախաձեռնությամբ բաց նամակ է պատրաստվել, որի ներքո ստորագրել է 10 հազար մարդ։

«Մենք այն կփոխանցենք կառավարությանը՝ ակնկալելով, որ նրանք ընդառաջ կգնան տեղահանվածների այժմեական խնդիրներին։ Հիմնական խնդիրն այն է, որ բնակվարձը լինի շարունակական, մնացած ծրագրերը լինեն ավելի թիրախային։ Կառավարությունը, որ իր հովանու տակ վերցրել է ավելի քան 120 հազար մարդու, պետք է այնպես անի, որ կենսապայմաններն այստեղ լինեն հնարավորինս մատչելի, լավ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցեն Հայաստանում»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով, բնակապահովման ծրագիրը, որը խնդիր ուներ երկարաժամկետ խնդիր լուծել, չի արդարացրել իրեն։

«Մենք պետք է այնպես անենք, որ կառավարությունը վերջ ի վերջո գա այն եզրահանգման, որ իրենց կազմած բոլոր ծրագրերը պետք է լինեն կարիքահեն։ Դրա համար նախապես պետք է գնահատվեն տեղահանվածների կարիքները, կատարվեն վերլուծություններ, նոր կազմվի ծրագիր, որպեսզի տեղահանվածը իրեն տեսնի շահառու, չմտածի Հայաստանից դուրս գալու մասին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder