Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով
Իրավունք
18:00 20/06/2025
Հայաստան

Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Թաիրովի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 41-ամյա մի օտարերկրացի, որը 2023 թվականի հունվարի 13-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder