Կառավարության օրակարգում Արցախի հետ կապված որևէ հարց չկա. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
14:46 20/06/2025
Հայաստան

Կառավարության օրակարգում Արցախի հետ կապված որևէ հարց չկա. Գառնիկ Դանիելյան

«Այս կառավարության օրակարգում Արցախի հետ կապված որևէ մի հարց չկա. ոչ արցախցիների վերադարձի, ոչ մշակութային ժառանգության պահպանման, ոչ էլ էս մարդկանց կենսական առաջնահերթ խնդիրների լուծման»,-կառավարության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արցախցիները՝ բողոքելով սոցիալական ծանր պայմաններից։

«Եթե արցախցիների սոցիալական խնդիրները չլուծվեն, այս մարդիկ ուղղակի մնալու են դրսում՝ չունենալով տարրական պայմաններ։ Այն չնչին ծրագրերն էլ որ կան, դադարեցվում են։ Էս մարդիկ մի հագուստով դուրս են եկել Արցախից՝ թողնելով այնտեղ ամեն ինչ։ Պետությունն այս մարդկանց աշխատանքով ապահովելու ծրագիր չի ներկաացրել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարության օրակարգում Արցախի հետ կապված որևէ հարց չկա. Գառնիկ Դանիելյան