Ժաննա Անդրեասյանը համարում է, որ Թումոն Հայաստանի «արտահանվող կրթական պրոդուկտն» է
Կրթություն, գիտություն
11:22 20/06/2025
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը համարում է, որ Թումոն Հայաստանի «արտահանվող կրթական պրոդուկտն» է

«Խոսքը գնում է Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 հասցեում գտնվող 7519 ք/մ մակերեսեից 625 ք/մ հողամասը հետ վերցնելու մասին, որն այս պահին օգտագործում է Եղեգնաձորի «Վարժարան» ՊՈԱԿ-ը»,-կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով տարածք հետ վերցնելու և անհատույց շահագործման տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Նախարարը հայտնեց, որ հողը հատկացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրին՝ «Թումոն տուփի մեջ»  մեծ տուփ կառուցելու համար։

Խուդաթյանը հայտնեց, որ տուփերը շարժական են լինելու և շինթույլտվություն չի պահանջվում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հյատնեց, որ ներկա պահին Հայաստանում կա Թումոյի 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21 հազար երեխա։

Նա նշեց, որ Թումո կենտրոն է բացվել նաև Ճապոնիայում և Ուրուգվայում։

 «Մենք ունենք կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է»,-հայտարարեց Ժաննա Անդրեասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժաննա Անդրեասյանը համարում է, որ Թումոն Հայաստանի «արտահանվող կրթական պրոդուկտն» է