Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը. Մհեր Գրիգորյան
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի, համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը, անկասկած, վկայում են, որ մենք առևտրի ոորտում ունենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշել է, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը. «Սա վկայում է, որ պետք է հետագայում էլ զարգացնենք այդ հարաբերությունները»։
«Անկասկած, կան նաև շատ խնդիրներ։ Շուկան իր ծավալներով մեծ է, սինխրոնիզացվելու համար մեզանից հավելյալ ջանքեր են պահանջվում:
«Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են արտադրել մրցունակ, այդ թվում ռուսաստանցի սպառողների կողմից պահանջարկ վայելող արտադրանք: Այս առումով պետք է ավելի շատ մտածենք լոգիստիկայի մասին», - ասել է Գրիգորյանը: