Պոլսի պատրիարքարանը Փաշինյանին չի ընդունել, Սահակ արքեպիսկոպոսի հետ հանդիպում չի կայացել
Հասարակություն
17:57 20/06/2025
Հայաստան

Պոլսի պատրիարքարանը Փաշինյանին չի ընդունել, Սահակ արքեպիսկոպոսի հետ հանդիպում չի կայացել

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոսի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում չի կայացել։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են  պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ։

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և պոլսահայ համայնքի անդամների միջև կայացած հանդիպմանը Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանը չի մասնակցել։ 

Ստամբուլից ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ համայնքի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել»,- գրում է կայքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պոլսի պատրիարքարանը Փաշինյանին չի ընդունել, Սահակ արքեպիսկոպոսի հետ հանդիպում չի կայացել